среда, 13 февраля 2013 г.

Ես՝ այս բլոգի լուսինը


Մոլորակ, աստղեր, տիեզերք՝ մեկ ամբողջություն: Ապա նայիր վեր` այն շողացող աստղերի մեջ, ինչ որ բան է փայլում, լույս է տալիս` լուսավորելով երկինք և երկիր: Չնայած մթին երկնքում, բայց աստղերի շողերի ներքո` շարունակում է փայլել, նույնիսկ ժպտալ: Որքան թախիծ կա այդ ժպիտում, որքան ցանկություն: Նայում է շուրջը, հետո ներքև՝ փնտրում, գտնում, կորցնում, հետո նայում վերև և նորից գտնում: Խեխտում են ելևէջները, դառնում է կես և սկսում է պարել՝ ( Է՜ որքան է սիրում պարել այդ համեստ խենթը) պտույտներ, թռիչքներ, խորը շունչ, և նա նորից ամբողջական է:

Դդմուհու նազանքը